Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի ատենապետ Փիթըր Ոսպիկյանը երեկ հայտարարեց, որ կազմակերպության գործադիր տնօրեն Ջոն Ջամյանը, որ այդ պաշտոնն ստանձնել էր համագումարի համար ճակատագրական մի շրջանում, վերադառնում է իր նախկինՙ Միչիգանի նահանգապետարանում պետական ծառայությանը։ Նրա փոխարեն կազմակերպության օր-օրի քաղաքականությունը վարելու է փոխտնօրեն Բրայան Արտունինՙ որպես տնօրենի պաշտոնակատար։ Վերջինս շարունակելու է նաեւ ամերիկյան կառավարության հետ հարաբերությունները համակարգողի իր պարտականությունները։