Նոյեմբերի լույս 5-ի գիշերը Բաքվի Նոբելյան պողոտայումՙ իր տան մոտ ատրճանակի 6 կրակոցներով գնդակահարվել է 29-ամյա չեչեն Խիզիր Թալխադովը։ Մարդասպաններին հաջողվել է փախչել։ Թալխադովը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ «Պրեսցենտր» գործակալությունը հաղորդում է, որ մինչեւ 1998 թ. Չեչնիայի երկրորդ պատերազմը Խիզիրը ծառայել էր իրեն անկախ հռչակած Իչկերիայի հանրապետության նախագահ Ասլան Մասխադովի թիկնազորում։ Պատերազմի սկզբնական շրջանում վիրավորվել էր եւ 2000 թվականից ընտանյոք բնակվում էր Բաքվում։ Չեչնիայից ընտանիքին օգնում էին ազգականները։ Թալխադովի ընտանիքը վերջերս այնքան էլ լավ չէր ապրում, եւ Խիզիրն ստիպված վաճառել էր «Վոլվո» մակնիշի իր ավտոմեքենան։
Արդեն շրջանառության մեջ դրված ոչ պաշտոնական վարկածի համաձայն, Թալխադովին սպանել են «պատվերով» եւ հենց Մասխադովի հետ ունեցած կապերի համար։