ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի եռանախագահ Ռուդոլֆ Փերինան ասել է, թե «ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղ անունով անկախ պետություն», հաղորդում է Բաքվի ANS-ը։ Փերինան նկատել է նաեւ, որ ԼՂ-ում անցկացված նախագահական ընտրությունները չպետք է վնասեն բանակցային գործընթացին։ Մեր դիրքորոշումը պարզ է, ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, եւ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարվող բանակցությունների առարկան։ Այս գործընթացի նպատակը ԼՂ կարգավիճակը որոշելն է, ասել է ամերիկացի դիվանագետը։