Տեղական ազատությունների գծով Ֆրանսիայի կառավարության անդամ Պատրիկ Դեւեջյանը թուրքական «Թըրքիշ դեյլի նյուս» անգլերեն օրաթերթում ասել է, որ «Արդարություն եւ բարգավաճում» իսլամամետ կուսակցության հաղթանակը մեծ խոչընդոտ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ճանապարհին։ Այս մասին թերթը գրում է. «Հայկական ծագումով ֆրանսիացի նախարարն ասաց, թե Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալն անկարելի է, քանի որ այդ երկիրն իսլամիստական է, մինչդեռ Ֆրանսիան կողմ է աշխարհիկության»։