Երեկ ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն քննարկելով առաջնության 20-րդ տուրում Գյումրիում կայացած «Շիրակ»¬«Արարատ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որոշել է.
1. Մրցակցին ոտքով հարվածելու համար շիրակցի Գագիկ Մարգարյանին որակազրկել 3 խաղով, ակումբը տուգանել 100 հազար դրամով։
2. Ընկած մրցակցին ոտքով միտումնավոր տրորելու համար շիրակցի Անդրանիկ Բարիկյանին որակազրկել 8 խաղով, ակումբը տուգանել 200 հազար դրամով։
3. Մրցակցի դեմքին ձեռքով հարվածելու, խաղից հետո մրցավարին հայհոյելու համար շիրակցի Կարեն Ալեքսանյանին որակազրկել 5 խաղով, ակումբը տուգանել 200 հազար դրամով։
4. «Շիրակ» ակումբի ղեկավարության ուշադրությունը հրավիրել թիմում տարվող անբավարար բարոյադաստիարակչական աշխատանքների վրա եւ զգուշացնել, որ նման արարքների կրկնության դեպքում կկիրառվեն ավելի խիստ պատժամիջոցներ։
5. «Շիրակ» ակումբի կողմից խաղի տեսագրությունն ամբողջովին չներկայացնելու համար թիմը տուգանել 100 հազար դրամովՙ ակումբին հայտարարելով նկատողություն։
6. Ակումբի նախագահ Գառնիկ Խաչատրյանի նկատմամբ կարգապահական կոմիտեի որոշումը ներկայացնել գործկոմի քննարկմանը։