ՄՈՍԿՎԱ, 8 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը գոհունակություն են արտահայտել առեւտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական փոխգործունեության առանցքային հարցերի վերաբերյալ Երեւանում ստորագրված մի ամբողջ շարք միջկառավարական փաստաթղթերի առնչությամբ։ Ինչպես «GAZETA.RU»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայության ղեկավար Ալեքսեյ Գրոմովը, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հեռախոսազրույցը կայացել է հինգշաբթի երեկոյան։ Զրույցի ընթացքում հատուկ նշվել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը լրացուցիչ դինամիկա կհաղորդի երկու երկրների բազմապլանային համագործակցությանը, հայտնել է Ալեքսեյ Գրոմովը։