Տեղի է ունեցել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության նիստը։
Վարչությունն ընդունել է հայտարարություն հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին։
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը լսել է փոխատենապետ Հրաչյա Կարապետյանի հաղորդումը ՀՅԴ Գերագույն մարմնի առաջարկած հուշագրի նախագծի մասին։ Որոշում է կայացվել դրական մոտեցում հանդես բերել այդ առաջարկին։
Լսելով ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Վահագն Փիլիպոսյանի հաղորդումը «Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները եւ ԼՂՀ տնտեսության մեջ սփյուռքահայության ներդրումների խնդիրը» թեմայով կլոր սեղանի հրավիրման մասին, վարչությունը որոշում է կայացրել նոյեմբերի 12-ին, ժամը 13.00-ին կազմակերպել միջոցառում Թեքեյան կենտրոնի մեծ սրահում։
Հանրապետական վարչությունը հոկտեմբերի 24-ի եւ նոյեմբերի 6-ի նիստերի ընթացքում ձեւավորեց դիվանի կազմը։ Վարչության ատենապետի առաջարկությամբ փոխատենապետներ ընտրվեցին ընկերներ Հարություն Առաքելյանը, Հրաչյա Կարապետյանը եւ Մեխակ Գեւորգյանը, որն իրականացնելու է նաեւ գանձապետի պարտավորությունները, ատենադպիրՙ Մեսրոպ Հարությունյանը, փոխատենադպիրՙ Կարեն Կակոյանը, փոխգանձապահՙ Գայանե Մուրադյանը, ՀՌԱԿ Հանրապետական վարչության դիվանի անդամ-խորհրդականՙ ընկեր Լավրենտի Բարսեղյանը։
Վարչությունը քննարկել է նաեւ մի շարք այլ հարցեր։