Նոյեմբերի 7-ին Վանաձորի հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց ճանաչված մտավորական, Ռամկավար Ազատական կուսակցության հնագույն անդամ Վարդգես Քեշիշյանին։
60-ական թթ. սկզբում Եգիպտոսում անդամագրվելով ՌԱԿ շարքերին, ընկեր Վարդգես Քեշիշյանն իր ողջ կյանքի ընթացքում հավատարմությունը պահեց Ռամակավար Ազատական գաղափարախոսությանը, կուսակցության քաղաքական գծին։
Վարդգես Քեշիշյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ կրթական բարեփոխումների Լոռու տարածաշրջանային կենտրոնի շենքից, որի փոխտնօրենն էր հանգուցյալը։
Սգո միջոցառումներին մասնակցում էին ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, փոխատենապետներ Հարություն Առաքելյանը, Հրաչյա Կարապետյանը, վարչության անդամներ Մեսրոպ Հարությունյանը, Կարեն Կակոյանը, Արման Կարապետյանը, ՀՌԱԿ Լոռու շրջանակի վարչության ատենապետ Ֆերդինանդ Հարոյանը եւ ուրիշներ։