«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2002-11-07 | #204, 2002-11-08 | #205, 2002-11-09


ՀԱՅ ԵՎ ՀՈՒՆԳԱՐ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԽՈՒՍԱՓԵՑԻՆ ՊԱՅՔԱՐԻՑ

Մրցանակակիրներին կանվանի ավարտական տուրը

Շախմատային օլիմպիադայի 12-րդ տուրում տղամարդկանց մրցաշարում մեծ հետաքրքրությամբ էր սպասվում 2-րդ եւ 3-րդ տեղերում ընթացող Հունգարիայի եւ Հայաստանի հավաքականների մրցախաղը։ Սակայն սպասված համառ մրցակցությունը չկայացավ։ Մրցակիցները բոլոր 4 խաղատախտակների վրա էլ արագորեն խաղաղ դաշն կնքեցին։ Ամենակարճը Լպուտյան¬Ալմազի պարտիան էր, որտեղ կատարվեց ընդամենը 12 քայլ։ 2 քայլ ավելի կատարեցին Լեկոն ու Հակոբյանը։ Գյումեսի¬Ասրյան պարտիայում հաշտություն կնքվեց 16-րդ քայլում, մեկ քայլ ավելի կատարվեց Սարգսյան¬Աքս մրցախաղում։ Այսպիսով, օլիմպիադայի նախավերջին տուրում հայ եւ հունգար շախմատիստները խուսափեցին պայքարիցՙ որոշելով ռիսկի չդիմել։ Նույնպիսի խաղաղասիրությամբ էին տրամադրված նաեւ առաջատարներըՙ ռուսները, որոնք եւս արագորեն ոչ-ոքի խաղացին Իսրայելի ընտրանու հետ։ Հավասար արդյունք գրանցվեց նաեւ Անգլիա¬Գերմանիա, Լեհաստան¬Հարավսլավիա, Բոսնիա¬ Շվեդիա, Ուկրաինա¬Մակեդոնիա հանդիպումներում։ Վրաստանը 3,5¬0,5 հաշվով հաղթեց կանադացիներին, իսկ Չինաստան¬Խորվաթիա խաղում գրանցվեց 3¬1 հաշիվ։

Ավարտական տուրից առաջ առաջատարների ցուցանիշներն այսպիսին են. 1. Ռուսաստանՙ 36,5 միավոր, 2. Հունգարիաՙ 34,5, 3. Վրաստանՙ 33, 4. Չինաստանՙ 32,5, 5. Հայաստանՙ 32, 6. Իսրայելՙ 31,5, 7¬10. Լեհաստան, Անգլիա, Հարավսլավիա, Հոլանդիաՙ 31-ական։

Ցավոք, անհաջող խաղացին հայ շախմատիստուհիներըՙ 1¬2 հաշվով զիջելով Լեհաստանի հավաքականին։ Դանիելյանը հաղթեց Ռաձիեւիչին, իսկ ահա Մկրտչյանն ու Գալոյանը պարտվեցին համապատասխանաբար Դվորակովսկային եւ Սոսկոյին։ Վրաստանի հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունը կրելով (Բուլղարիայիցՙ 1¬2), զիջեց առաջատարի դիրքը Չինաստանին, որը ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի հետ։ Հաշտություն կնքվեց նաեւ Ռուսաստան¬Վիետնամ մրցախաղում։ Առաջատարների ցուցանիշներն այսպիսին են. 1. Չինաստանՙ 27 միավոր, 2¬3. Վրաստան, Ռուսաստանՙ 26,5-ական, 4. Լեհաստանՙ 25, 5. Վիետնամՙ 24,5, 6. ԱՄՆՙ 24։ Հայաստանի հավաքականը ունի 23,5 միավոր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4