ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Արդեն երկրորդ ամիսն է Տավուշի մարզի Իջեւանի, Բերդի, Նոյեմբերյանի եւ Դիլիջանի տարածաշրջանների «Հայմամուլին» պատկանող կրպակներում թերթ չի վաճառվում, շատ քիչ քանակությամբ թերթեր իրացվում են միայն «Հայփոստի» մասնաճյուղերի կողմից։ Այս իրավիճակն առաջացրել է մարզի բնակչության դժգոհությունը։ Ինչպես հայտնի դարձավ լավատեղյակ աղբյուրից, պատճառն այն է, որ մարզի բոլոր կրպակները սեփականաշնորհվել են «Հայմամուլի» Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Ջ. Բեկնազարյանին, իսկ վերջինս էլ, ներկայումս ունենալով ֆինանսական խնդիրներ, չի կարողանում թերթերի վաճառք կազմակերպել։