«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2002-11-07 | #204, 2002-11-08 | #205, 2002-11-09


«ՖԼԵՇ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Հայաստանյան հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ երեկ գինու գործարաններ բացվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր Շուկա գյուղում եւ Մարտունի ավանում։ Ամբողջ երկրամասի գյուղատնտեսության զարգացմանը զարկ տալու առաջադրանքով ստեղծված գործարանների բացումն անձամբ կատարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Բացման հանդիսություններին ներկա էին նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը, Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, գրող եւ հրապարակախոս Զորի Բալայանը եւ, անշուշտ, Բարսեղ Բեգլարյանը։ Միայն Կարմիր Շուկայի գործարանում արդեն իսկ ապահովված է 100 աշխատատեղ։ Ընկերությունն արդեն առկա 100 հեկտար խաղողի եւ 40 հեկտար նռան այգիների կողքին պատրաստվում է տնկել եւս 50 հեկտար խաղողի այգի։

Այսօր տեղի կունենա Ասկերանի շրջանի Սբ. Աստվածածին եկեղեցու հանդիսավոր բացումը։ Եկեղեցին կառուցվել է Բարսեղ Բեգլարյանի բարերարությամբ։

Այս բոլորի մասին մանրամասնությունները կարդալ մեր առաջիկա համարում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4