Նոյեմբերի 11-ին Երեւանի Նոր Նորք համայնքում տեղի ունեցան Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության շարքերը 18 նորագիր անդամների ընդունելություն եւ «Հայք» ակումբի ձեւավորումը։ Ակումբի անդամների մեծամասնությունը երիտասարդներ են։
Ակումբի ձեւավորմանը մասնակցում էին ՀՌԱԿ փոխատենապետ Հրաչյա Կարապետյանը, Հանրապետական վարչության անդամներ Կարեն Կակոյանը, Մինաս Մինասյանը եւ Արման Կարապետյանը։ Փոխատենապետ Հրաչյա Կարապետյանը նորագիր անդամներին ծանոթացրեց 100 տարուց ավելի կենսագրություն ունեցող կուսակցության գաղափարախոսությանը եւ պատմությանը։
Ընդունելության ընթացքում արծարծվեցին հանրապետության ներքաղաքական կյանքի, արտաքին քաղաքականության, տեղական, ինքնակառավարման մարմինների ընտրությունների, մոտեցող ՀՀ նախագահական եւ Ազգայի ժողովի ընտրությունների վերաբերյալ հարցեր։
Նորաստեղծ ՀՌԱԿ ակումբի ատենապետ ընտրվեց Արմեն Հովհաննիսյանը։