Ֆրանսիայի նախկին նախագահ, Եվրամիության սահմանադրական կոնվենցիայի նախագահ Վալերի Ժիսկար դ՚Էստենի հայտարարությունից հետո, թե Թուրքիայի մուտքը Եվրամիություն կնշանակի վերջինիս վախճանը (տեսՙ մեր թերթի 9.10.02 թվակիր համարը), եվրոպական կառույցների այլ բարձրաստիճան չինովնիկներ հանդես են եկել պարզաբանումներով։ Մասնավորապես Եվրամիության նախագահ Ժան¬Քրիստոֆ Ֆիլորին հայտարարել է, թե ԵՄ անդամ երկրներից եւ ոչ մեկի ղեկավարը Թուրքիայի թեկնածությանը չի առարկել։ Սրանով հանդերձ, 1999 թ.-ից ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու դարձած Թուրքիան չկա կառույցի դեկտեմբերյան գագաթաժողովին քննարկվելիք թեկնածու երկրների շարքում։ Եվ մոտ ժամանակներս Թուրքիայի համար չկա «հարուստների ակումբին» անդամակցելու իրական հույս։