Զոհեր չկան
Կիրակի առավոտյան, ժամը 4-ին Կրասնոդարի հայկական եկեղեցու մոտ տեղի է ունեցել պայթյուն։ ՌԻԱ գործակալությունը հաղորդում է, որ պայթուցիկ սարք է նետվել եկեղեցու շենքի վրա։ Հաղորդվում է, որ պայթուցիկ առարկան հենց եկեղեցու տարածքից նետվել է կողային մուտքի ուղղությամբ։ Բեկորներից վնասվել են ջրատար խողովակները, եկեղեցու դուռը եւ բետոնե սալը, որի վրա հենց ընկել էր պայթուցիկ սարքը։ Պայթյունից որեւէ մեկը չի տուժել։ Ոստիկանությունից ստացված տվյալների համաձայն, ահաբեկչության ժամանակ օգտագործվել է մարտական նռնակ։
Պ. Ք.