Տեղեկացնում ենք, որ Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ համագործակցության արտաքին գործերի նախարարների հինգերորդ հանդիպումը, որը պետք է կայանար Թեհրանում, նոյեմբերի 13-ին, հետաձգվել է հունական կողմի խնդրանքով։ Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլում Հունաստանի ԱԳ նախարար Պապանդրեուի զբաղվածությունն անհնարին է դարձրել նրա մասնակցությունը եռակողմ հանդիպմանը, ինչի հետեւանքով էլ կողմերը նպատակահարմար են գտել հետաձգել այն։
Եռակողմ համագործակցության գործադիր կոմիտեի վեցերորդ հանդիպման ժամանակացույցն անփոփոխ էՙ Թեհրան, նոյեմբերի 12¬13, 2002 թ.։
ԱԳՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ