Այսօր առավոտյան Ֆրանսիա մեկնեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանըՙ ուղեկցությամբ խորհրդական Նաիրա Մելքումյանի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր¬Ղեւոնդյանի։ Նոյեմբերի 14¬17-ը Ֆրանսիայում տեղի կունենա հերթականՙ թվով երրորդ հեռախոսամարաթոնը։ Նոյեմբերի 18-ին Ղուկասյանի գլխավորած պատվիրակությունը կուղեւորվի Նյու Յորք, որտեղ եւ ամբողջ ԱՄՆ Արեւելյան ափում մինչեւ նոյեմբերի 28-ն առաջին անգամ կկազմակերպվի հեռախոսամարաթոն։ Նոյեմբերի 28-ին պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ Արեւմտյան ափ։ Այդ օրը Լոս Անջելեսում կկայանա հերթական հեռուստամարաթոնըՙ 12 ժամ, որից 5 ժամն ուղիղ եթերով կցուցադրի հանրային հեռուստատեսությունը։ Հանգանակված ողջ գումարը կուղղվի Արցախի ողնաշարինՙ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությանը։