Ֆրանսիայի «Հանուն նախագահական մեծամասնության» միավորման նախագահ, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ալեն Ժյուպեի հրավերով այսօրՙ նոյեմբերի 14-ին, Փարիզ է մեկնել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։
ՀՌԱԿ ատենապետը մասնակցելու է նոյեմբերի 17-ին Փարիզում կայանալիք միավորման հիմնադիր համագումարին, որին մասնակցելու են աջակողմյան կուսակցությունների 250 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից։