«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2002-11-12 | #207, 2002-11-13 | #208, 2002-11-14


ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿՈՒՄ»

Հաճախորդի համար բանկը սկսվում է սպասարկման սեղանից։ Այս առումով «Կոնվերս բանկը» ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի հաճախորդի առաջին տպավորությունը դրական լինի։ Ինչպես տեղեկացանք հաճախորդների գործառնական սպասարկման բաժնի պետ Անահիտ Խանոյանից, սպասարկումն արագ ու լիարժեք իրականացնելու, հերթեր չգոյացնելու նպատակով իրականացվել է հաճախորդների տարբերակում VIP եւ սովորական այցելուների։ VIP այցելու դառնալու համար սահմանված են գործարքների հաճախականության, վաղեմության, գումարային չափի չափանիշներ։ Այս խմբի սպասարկման համար անհրաժեշտ են ավելի երկար ժամանակ եւ առանձնահատուկ պայմաններ։ «Կոնվերս բանկում», առաջինն ու միակը Հայաստանում, ներդրվել է «մեկ պատուհանի» մեթոդը, որը նշանակում է, որ հաճախորդը բոլոր գործարքները, այդ թվում դրամարկղային գործառույթն իրականացնում է մեկ սեղանի միջոցով։ Հաջորդ ծառայությունը էլեկտրոնային տարբերակով բանկային հաշիվ բացելու, հաշվի վրա եղած գումարների շարժին հետեւելու հնարավորությունն է։ Ստեղծվել է «Բանկ-հաճախորդ» համակարգը, որի միջոցով հաճախորդները գործարքներ կարող են իրականացնել առանց բանկ հաճախելու, սեփական համակարգչի առջեւ նստած։

«Կոնվերս բանկում» ընդունվում են տարբեր պայմաններով եւ ժամկետով ավանդներ։ Սովորական, գումարի ավելացման իրավունքով, երեխաների անունով ժամկետային ավանդներն ընդունվում են բավականին շահավետ պայմաններով։ Օրինակՙ գումարի ավելացման իրավունքով ավանդ ունենալու դեպքում պարբերաբար կարող ես ավելացնել գումարն առանց նոր պայմանագրի։ Կամ երեխայի անունով գումար դնելուց հետո մինչեւ չափահաս դառնալը տարեկան 6 տոկոսը (ամերիկյան դոլարով) փոփոխման ենթակա չէ։ Գումարի ներդրման պահին բանկը կարող է հայտնել, թե որքան կկազմի երեխայի չափահաս դառնալու տարում։ Սակայն եթե այդ գումարը վերցնելու խիստ անհրաժեշտություն է առաջանում, ապա ծնողներն այն կարող են ստանալ հաշվարկված տոկոսներով։ Ի դեպ, բանկը սկսել է ավանդներ ընդունել նաեւ եվրոյովՙ 4,5 տոկոսով 1¬6 ամիս ժամկետով։ Սա կատարվել է ընդառաջ գնալով պահանջարկին, այսինքնՙ հաճախորդների ցանկությանը։

«Կոնվերս բանկը» միակն է Հայաստանում, որ տրամադրում է AMERICAN EXPRESS քարտեր եւ շուտով կստանա նաեւ դրանց սպասարկման թույլտվությունը։ Տրամադրվում եւ սպասարկվում են նաեւ VISA, MASTER, ARCA քարտերը։

Դրամական փոխանցումները Հայաստանի տարածքում եւ Հայաստանից դուրս կատարվում են նույն օրվա ընթացքում։ Բոլոր արտարժույթներով կանխիկ մուտքագրման դեպքում մինչեւ 3000 դոլար բանկային տվյալներով փոխանցումից պահվում է ընդամենը 0,1 տոկոսը, որը սակայն չպետք է նվազ լինի 15 դոլարից եւ ավելիՙ 100 դոլարից։ 3000 դոլարից ավելին իրականացվում է անվճար։ Սովորական անկանխիկ փոխանցման դեպքում առանց գումարի չափի սահմանափակման պահվում է 0,1 տոկոսը, դարձյալ 15 դոլար նվազագույն եւ 100 դոլար առավելագույն չափասահմանով։ Դրամական փոխանցումներ «Կոնվերս բանկը» կատարում է աշխարհի տարբեր երկրների հետ։ Աշխարհագրությունը լայն էՙ Ռուսաստան, Եվրոպա, ամերիկյան մայրցամաք եւ այլ տարածաշրջաններ։ Այնպես որ «Կոնվերս բանկի» ծառայություններից օգտվելու պարագայում ինքներդ կհամոզվեք, որ լավագույն սպասարկման եւ մատուցվող ծառայությունների բազմազանության մասին ասվածը սոսկ խոսքեր չեն։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4