«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2002-11-13 | #208, 2002-11-14 | #209, 2002-11-15


ՕՍԿԱՆՅԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Թուրքիայում հնչող նախնական հայտարարությունները կարծես թե բավականին չափավոր են, բայց պետք է սպասել եւ տեսնել, թե ինչքանով են խոսքն ու գործը համընկնում։ Նոյեմբերի 14-ին այս տեսակետը հայտնեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանըՙ ի պատասխան այն հարցի, թե ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իսլամիստական ուժերի հաղթանակը։

Ըստ նախարարի, առաջիկայում Թուրքիայի նոր կառավարության ձեւավորվելուց հետո միայն պարզ կդառնա Հայաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ նրա որդեգրած քաղաքականությունը։ Այսօր սպասողական վիճակում է նաեւ ամբողջ Եվրոպան, քանզի Թուրքիայի պատմության վերջին 40-45 տարվա ժամանակաշրջանում առաջին անգամ ստեղծվել է մի հետաքրքիր իրավիճակ, երբ երկիրը պետք է ղեկավարի մեկ կուսակցություն։ Անշուշտ, նշեց Վարդան Օսկանյանը, սա ունի իր դրական կողմերը, սակայն կարող է ունենալ նաեւ բացասական կողմեր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4