Ըստ պայմանավորվածության, այսօր Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում սկսվելու է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությունը։
Այդ առթիվ Ամերիկայի Հայ ազգային (Հայ դատի) կոմիտեի հաղորդագրության համաձայնՙ «Միրամաքս» ընկերությունը, որն ի սկզբանե տիրացել էր ֆիլմի ցուցադրման իրավունքին, ընդարձակել է քաղաքների ցանկը եւ այն նոյեմբերի 27-ից ցուցադրվելու է նաեւ Բոստոնի, Չիկագոյի, Դալլասի, Դետրոյթի, Մինեապոլիսի, Ֆիլադելֆիայի, Սան Ֆրանցիսկոյի, Սիեթլիի եւ Վաշինգտոնի կինոթատրոններում։
Հայ դատի գրասենյակն այդ բոլոր քաղաքներում լուրջ աշխատանքներ է տանում, ըստ լրատվության, ընդլայնելու իրենց սկսած արշավը, որը կոչել ենՙ «Արարատը» դիտելու գնալիսՙ «ընկերոջդ էլ վերցրու քեզ հետ», շեշտելով, որ այդ «ընկերը նախընտրելի է լինի ծագումով ոչ հայ, որը ծանոթ չէ Ցեղասպանության պատմությանը եւ դրա շարունակվող հետեւանքներին։
Ըստ երեւույթին, այդ երկրների (Ֆրանսիա, Կանադա, Հայաստան) ցուցադրումներն իրենց դրական ազդեցությունն են ունեցել ֆիլմի հետագա ճակատագրի վրա։ Հիշեցնենք, որ կիրակի օրըՙ նոյեմբերի 17-ին, ժամը 6-ին ֆիլմը ցուցադրվելու է նաեւ լոնդոնյան ֆիլմերի փառատոնում։ Տոմսերն, ըստ ստույգ տեղեկությունների, արդեն վաճառված են։