Ինչպես տեղեկացանք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պետեկամուտների նախարարությունը վերակազմավորվել է որպես կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։ Մեկ այլ հրամանագրով պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել կառավարությանն առընթեր հարկային ծառայության պետ։
Մեր կողմից ավելացնենք, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Հարկային ծառայության մասին» օրենքով այս վերակազմակերպումը նախատեսված է, ինչի մասին իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ պետեկամուտների նախարարը հայտնել էր լրագրողներին։