ԱՆԿԱՐԱ, 14 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Նոյեմբերի 13-ին Անկարայից Վաշինգտոն է վերադարձել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության 25 հոգանոց պատվիրակությունը ԿՀՎ փոխտնօրեն Ջոն Մքլոգլինի գլխավորությամբ։ Ամերիկյան կողմը, ըստ թուրքական «Սթար» օրաթերթի տեղեկատվության, ամերիկյան կողմը թուրք պաշտոնյաներից պահանջել է տարածաշրջանի «անվտանգության քարտեզը» եւ այլ տեղեկատվություն, որ անհրաժեշտ կլինի Իրաքի դեմ հնարավոր ռազմարշավի դեպքում։
Թուրք պաշտոնյաներն իրենց հերթին ներկայացրին Թուրքիայի մտահոգությունը Իրաքի հյուսիսում քրդական բանվորական կուսակցության գործունեության առնչությամբ։ Թուրքիան կոչ է արել հաշվի նստել Իրաքում ՔԲԿ-ի տարրերի դեմ հնարավոր ռազմական գործողությունների անցկացման հեռանկարի հետ։ Ըստ նույն աղբյուրի, վերջերս ԱՄՆ կատարած այցի ընթացքում Իրաքի հյուսիսում Անկարայի հնարավոր գործողությունների մասին է խոսել նաեւ Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետ Հիլմի Օզքյոքը։