«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2002-11-13 | #208, 2002-11-14 | #209, 2002-11-15


ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԱՎԵՐՄԱՆ ՓԱՍՏԻ ԱՌԹԻՎ ԴԱՏԱԿԱՆ ՈՒՆԿՆԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ

ԿՐԱՍՆՈԴԱՐ, 14 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրասնոդարի Պրիկուբանսկի շրջանի դատարանն արդեն երկրորդ անգամ է հետաձգում այս տարվա ամենաաղմկալից գործերից մեկիՙ Կրասնոդարի Սլավյանսկի գերեզմանոցում հայկական գերեզմանների ավերման փաստի առթիվ կայանալիք ունկնդրումները։ Հիշեցնենք, որ ապրիլի լույս 17-ի գիշերը մի խումբ դեռահասներ քանդել էին 30-ից ավելի գերեզմանների տապանաքարերն ու պատվանդանները, որոնց մեծ մասը պատկանում էին հայազգի քաղաքացիներին։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, ամբաստանյալների նստարանին են հայտնվել 9 երիտասարդներ, որոնց մեղադրանք է ներկայացված ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 244 հոդվածով (մաս երկրորդ, ա, բ կետեր)ՙ մեռածների մարմինների եւ նրանց թաղման վայրերի անարգում։ Յոթ ամբաստանյալներ քաղաքից չմեկնելու ստորագրությամբ գտնվում են իրենց տներում, երկուսըՙ քննչական մեկուսարանում։ Դատավարությունում նրանց պաշտպանությունը իրականացնելու են 11 դատապաշտպաններ։ Գործը լսվում է սովորական վիճակով. դատավոր եւ երկու ժողովրդական ատենակալներ։

Ամբաստանյալները հետաքննության առաջին օրերին պատմել էին գերեզմանների անարգմանը իրենց մասնակցության մասին, բայց այժմ իրենց մեղքը ժխտում են, ասելով, թե այդ երեկո հանգստանում էին ընկերների եւ հարազատների շրջապատում, իսկ իրենց մեղքը ճանաչել էին իրավապահ մարմինների աշխատակիցների գործադրած ճնշման ներքո։ Առաջին անգամ ունկնդրումները հետաձգվել էին ամբաստանյալներից մեկի դատահոգեբանական փորձաքննության համար, իսկ այսօրՙ դատապաշտպանի բացակայության պատճառով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4