«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2002-11-16 | #211, 2002-11-19 | #212, 2002-11-20


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ ՄՈՍԿՎԱ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր մեկնեց Մոսկվաՙ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների եւ ՀԱՊ կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդների հերթական նիստերին։ Ինչպես հայտնեց Ս. Սարգսյանի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այցի ընթացքում պաշտպանության նախարարը կհանդիպի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հետ, կստորագրվեն ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող պայմանագրեր։ Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի հետ։

Նոյեմբերի 21¬22-ը Ս. Սարգսյանը, ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում, կմեկնի Չեխիայի Հանրապետություն, Պրահաՙ ՆԱՏՕ-ի եւ Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի անդամ-պետությունների գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4