«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը երեկ նորից հանդես եկավ Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ տարվող բանակցություններում Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը չվտանգելու մասին հայտարարությամբ։ Գտնելով, որ «հայրենի տարածքների հանձնումը, ադրբեջանական տարրի բնակեցումն այդ շրջաններում, Թուրքիայի առաջխաղացման համար անվտանգ հաղորդակցությունների տրամադրումը» խնդրո առարկա են դարձնում հայ ժողովրդի անվտանգությունը։ Պնդելով, որ Պրահայում կայանալիք նախագահների հանդիպման ընթացքում «սպառնալի լուծումներ պարտադրող» առաջարկություն է ներկայացվելու հայկական կողմին, կազմակերպությունը «զգուշացնում է Հայաստանի իշխանություններին, նրանց աջակցող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին, ողջ հասարակությանը, որ անչափ մեծացել է Արցախյան հաղթանակի պարտության վերածվելու հավանականությունը»։ ... Նման պարտության պատասխանատվությունն իշխանություններից բացի կրելու են բոլոր քաղաքական կազմակերպությունները, իսկ հետեւանքների բեռըՙ հայ ազգը»։
Հայտարարությունը ստորագրել են մի շարք նախկին ազատամարտիկներ, քաղաքագետներ եւ մտավորականներ։