«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2002-11-16 | #211, 2002-11-19 | #212, 2002-11-20


ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺԻՇԿ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 18-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին։ Համաձայն հրամանագրի, 2002 թ. նոյեմբեր ամսին կանցկացվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչեւ 35 տարեկան սպաների զորակոչՙ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։ 2002 թ. նոյեմբեր ամսին կզորացրվեն սահմանված ժամկետում ժամկետային զինվորական ծառայությունն անցած ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4