Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացում ձեւավորված խորհրդարանի աշխատանքային խմբին, որը կազմված է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, հաջողվել է որոշակի փոխհամաձայնությունների գալ։ Դրանք պայմանականորեն կարելի է երեք կետի շուրջ համարել.
1. Եթե վերջնական տարբերակին համաձայն են բոլոր բանակցող քաղաքական ուժերը, ապա բոլորն էլ պարտավոր են ստորագրել։
2. Դրանից հետո 44 ստորագրությունների առկայությամբ ձեռնարկել ԱԺ արտահերթ նիստ եւ հարցը վերջնականորեն լուծել։
3. Վերջնական տեքստից հետո, հատկապես բուն խորհրդարանական քննարկումների ընթացքում այլ առաջարկներ ոչ մեկի կողմից չպետք է արվեն եւ ընդունվեն։
Այս կետերը, սակայն, ընդհանրական, ծրագրային բովանդակություն են կրում եւ չեն արտահայտում փոփոխությունների իրական իմաստը։ Իսկ այս հարթությունում աշխատանքային խմբին էականորեն ոչնչի չի հաջողվել հասնել։ Այդուհանդերձ, այսօր պետք է, ըստ նախնական պայմանավորվածության, հարցը վերջնական կամ գրեթե վերջնական լուծում ստանա։
Գ. Ա.