ԲԱՔՈՒ, 22 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարել է, որ շտապ ցանկանում է տեսնել իր վրաստանցի գործընկեր Էդուարդ Շեւարդնաձեինՙ կապված վրացական կողմի դանդաղկոտության պատճառով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարության հնարավոր դադարեցման հետ։ 2.9 միլիարդ դոլար արժողությամբ նավթատարի շինարարությունն իրականացնող «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունը մասնավորապես հայտարարել է. «Մենք տագնապում ենք, որ նավթատարի շինարարությունը կարող է գրաֆիկից հետ ընկնել, քանի որ Վրաստանում դեռեւս չի հաստատվել շրջակա միջավայրի նկատմամբ նավթատարի հնարավոր ազդեցության մասին» որոշումը։
«Մենք այս հարցը պետք է լուծենք մինչեւ նոյեմբերի վերջը։ Վրաստանն անում է մի բան, որ դժվար է հասկանալ», ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով Պրահա մեկնելուց առաջ հայտարարել է Ադրբեջանի տարեց նախագահը։