Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ «Նախիջեւան» հայրենակցական միության հաշվետու ընտրական ժողովը, որն ընտրեց վարչություն եւ նախագահ։ Միության նախագահ ընտրվեց Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Գագիկ Օհանյանը։ Նա իր եզրափակիչ ելույթում ներկայացրեց առաջիկա անելիքներըՙ հատկապես կարեւորելով Հայաստանում եւ սփյուռքում ապրող ավելի քան 350.000 նախիջեւանահայերի համախմբման ու նրանց մշակութային արժեքների պահպանության գործում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հարցերը։
«ՆԱԽԻՋԵՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ