Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը, որն արդեն ութ տարի տեղից տեղ էր տեղափոխվում, ի վերջո սեփական տանիք ունեցավ։ Լոմոնոսովի պողոտայում գտնվող, այժմ արդեն նախկին «Պրոգրես» կինոթատրոնը վերասարքավորվել է որպես թատրոնի շենք։ Նորամուտի օրը Արմեն Ջիգարխանյանը ներկայացնելու է իր գիրքըՙ «Ես մենավոր ծաղրածու եմ», իսկ թատերախումբը բեմադրելու է Էդվարդ Ռաձինսկու «Նաՙ սիրո եւ մահվան բացակայության ժամանակ» պիեսը (ռեժիսորՙ Յուրի Իոֆֆե)։