ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀՀ բնապահպանության նախարարության որոշմամբ, այս տարի Հայաստանում ամանորյա եղեւնիներ չեն հատվելու։ Փոխարենը ներմուծվելու են Վրաստանից։ Քաղաքապետարանի որոշմամբ, ներկրված ծառերի վաճառքի կետերը ընտրելու է քաղաքապետարանըՙ յուրաքանչյուր համայնքում մեկական տեղ, որտեղ պետք է պահպանվեն սանիտարական կանոնները։ Այլ տեղերում վաճառվող եղեւնիները կբռնագրավվեն։