ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Նոյեմբերի 27-28-ը Երեւանում կգտնվի Հունաստանի Հանրապետության ԱԳ փոխնախարար, հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անդրեաս Լովերդոսի գլխավորած պատվիրակությունը։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ։
Նոյեմբերի 28-ին «Մետրոպոլ» հյուրանոցում կայանալու է հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստը։
Նույն օրը հունական պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։