Նոյեմբերի 5-ին Կալիֆոռնիայում կայացած ընդհանուր ընտրություններում ակնառու հաջողությունների են հասել ամերիկահայերը, որոնք առաջիկա երկու տարիների ընթացքում ներկայացնելու են ընդհանրապես իրենց ընտրատարածքի եւ մասնավորապես այնտեղ բնակվող հայերի հոգսերը Կալիֆոռնիայի համագումարում, հաղորդում է ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի պաշտոնաթերթ «Նոր օր» շաբաթաթերթի նոյեմբերի 16-ի համարը։
Ըստ լրատվության, քսանմեկերորդ (Սանտա Կլարայի շրջան), քսանվեցերորդ (Սան Ուսքիմ հովիտ եւ Թուրլաքի շրջան) եւ քսանիններորդ (Ֆրեզնո եւ շրջակայքը) ընտրատարածքներում համապատասխանաբար ընտրվել են դեմոկրատ Ջո Սիմիթյանը (պաշտոնավարության երկրորդ շրջանի համար), հանրապետական Գրեգ Աղազարյանը եւ հանրապետական Սթիվ Սամուելյանը։ Երեք թեկնածուներն էլ ընտրվել են քվեների ավելի քան 60 տոկոս ապահովելով։
Հ. Ծ.