ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր Ազգային միաբանություն կուսակցության անունից հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվել կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը։ Ինչպես հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն այսօր ներկայացվել են ԿԸՀ։ Ա. Գեղամյանի լիազոր ներկայացուցիչն է Աղասի Արշակյանը։