«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2002-11-28 | #219, 2002-11-29 | #220, 2002-11-30


ԿԸՀ-Ն ՀԱՃԱԽԱԿԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՆԻՍՏԵՐԸ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստի օրակարգում 4 հարց ուներ։ Այդ հարցերից 3-ը վերաբերում էին Րաֆֆի Հովհաննիսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Արամ Կարապետյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրող նախաձեռնող մեկական խումբ գրանցելուն։ Օրակարգի չորրորդ կետը Ռուբեն Ավագյանին նախագահի թեկնածու առաջադրող «Միավորված հայեր» կուսակցությանը ԿԸՀ-ում գրանցելու մասին էր։ Բոլոր 4 կետերի վերաբերյալ որոշման նախագծերը հաստատվեցին։ Այսպիսով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անցնում է աշխատանքային ավելի ինտենսիվ ռիթմի։ Մասնավորապես, այս փուլում դա պատճառաբանված կլինի հանրապետության նախագահի թեկնածուների նախաձեռնող խմբերի գրանցմամբ։

Այս փուլը կտեւի մինչեւ դեկտեմբերի 6-ի ժամը 18։00-ը, որից հետո ԿԸՀ-ում գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախաձեռնող խմբերի լիազոր ներկայացուցիչներին կհանձնվեն հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներըՙ ստորագրահավաքի համար։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4