ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամը (ՅՈՒՆԻՖԵՄ) իրականացնում է «Կանայք հանուն հակամարտությունների կարգավորման եւ խաղաղության հաստատման Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագիրը միաժամանակ Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Կանայք հանուն խաղաղության» խորագրով պլակատի մրցույթ։ Ինչպես տեղակացրեց մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալիս Ադամյանը, ՅՈՒՆԻՖԵՄ-ը, նախարարությունը «Հայ մտավորական կին» հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում են մրցույթ։
ՅՈՒՆԻՖԵՄ-ը սահմանել է 4 մրցանակ. Գրան պրիՙ 300 ԱՄՆ դոլար, I մրցանակՙ 250 դոլար, II մրցանակՙ 200 դոլար, III մրցանակՙ 150 դոլար։ ՅՈՒՆԻՖԵՄ-ն իրեն վերապահում է ներկայացված աշխատանքները քարոզչական նպատակներով ազատ օգտագործելու իրավունքը։ Ստացված աշխատանքները կներկայացվեն դեկտեմբերի 3-ին, ՄԱԿ-ի շենքում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ