ՄՈՍԿՎԱ, 29 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ողբերգություն չի սարքում» ԱՊՀ¬ի մի քանի երկրների, մասնավորապես Ուկրաինայի, ՆԱՏՕ¬ի մեջ մտնելու մտադրություններից։ ՉԺՀ կատարելիք իր այցի նախաշեմին չինական զանգվածային լրատվության միջոցներին տված հարցազրույցում ռուսաստանյան պետության ղեկավարը հայտարարել է, որ «եթե որեւէ մեկը ցանկանում է մտնել ինչ¬որ կազմակերպության մեջ, ապա յուրաքանչյուր կողմ դրա լիակատար իրավունքն ունի»։ «Մենք դրանից ողբերգություն չենք սարքի»,-ընդգծել է նա։
ՌԴ նախագահն այն կարծիքին է, որ «ՆԱՏՕ¬ի ընդլայնումը չի լուծում այն հիմնական խնդիրները, որոնց առջեւ այսօր կանգնած է մարդկությունը»։ Նա պարզաբանել է, որ «այսօրվա գլխավոր սպառնալիքը» միջազգային ահաբեկչությունն է եւ միջուկային զենքի տարածումը։ Այդ սպառնալիքների դեմ պայքարելու համար, Պուտինի կարծիքով, «այնպիսի ռազմաքաղաքական դաշինքը, որպիսին ՆԱՏՕ¬ն է, ընդլայնելու կարիք չկա»։