«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2002-11-28 | #219, 2002-11-29 | #220, 2002-11-30


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի մշտական հանձնաժողովը երկար ու թեժ քննարկումներից հետո ձայների 9 կողմ եւ 8 դեմ հարաբերությամբ ընդունել է հայազգի խորհրդարանական Սարգիս Ասատուրյանիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը, հաղորդում է Օտտավայից ստացված հաղորդագրությունը։

Մոտ կես ժամ տեւած քննարկումներն ամփոփել եւ ընդդիմախոսների փաստարկներին սպառիչ պատասխաններ է տվել այդ հանձնաժողովի ավագ անդամ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Սարգիս Ասատուրյանը, որն անցյալ տարիներին մի քանի անգամ նման փորձ արել էր, բայց հաջողության չէր հասել։ Այս անգամ էլ ամենախիստ ընդդիմություն է ցուցաբերել արտաքին գործերի նախարարությունը։ Այժմ հարցը պետք է քննարկվի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում, եւ Ասատուրյանը հույս ունի, որ այս անգամ հաջողության հնարավորություններն ավելի շատ են։ Սա կանադահայ համայնքի պատմության կարեւորագույն օրերից մեկն է, ասել է նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպություններին, կուսակցական եւ համայնքային միություններինՙ իրեն ցուցաբերած աջակցության համար։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4