«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2002-11-29 | #220, 2002-11-30 | #221, 2002-12-03


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾՈՎԻՆԱՐՈՒՄ

34-րդ ընտրատարածքն ընդգրկում է Մարտունու տարածաշրջանի չորս գյուղՙ Զոլաքար, Վարդենիս, Ծովինար, Արծվանիստ եւ Վարդենիսի ամբողջ տարածաշրջանը։ Տեղական ինքնակառավարման ընտրություններն ավարտվել էին Արծվանիստում, Զոլաքարում, Վարդենիսում։ Իսկ Ծովինարում պետք է կայանային հոկտեմբերի 20-ին, բայց դրանք չկայացան հանձնաժողովի նախագահի ու անդամների վեճի պատճառով։ Մարզպետի հրամանով նոր ընտրություն նշանակվեց դեկտեմբերի 1-ինՙ նոր հանձնաժողովի նախագահի ու անդամների կազմով։

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար դիմել էին 5, ավագանու անդամիՙ 16 թեկնածուներ։ Համայնքի ղեկավարի թեկնածուները ներկայացնում էին տարբեր կուսակցություններ. Աբրահամյան Մարտիկՙ ՀՅԴ, Գրիգորյան Գրիգորը, Հարությունյան Հարությունը եւ Մարտոյան Մհերն անկուսակցական են, իսկ Վարդանյան Վրույրը (գործող ղեկավարը)ՙ ՀՀԿ-ից։

Ծովինար համայնքում ներկայումս բնակվում է մոտ 4500 բնակիչ, որոնցից ընտրողների թիվը 2843 է։ Ընտրություններին մասնակցեց 2095, այսինքնՙ ընտրողների մոտ 80 տոկոսը։ Ընտրություններն ընթանում էին շատ կազմակերպված ու թափանցիկ։ Գյուղապետի պաշտոնում ընտրվեց թեկնածուներից Մհեր Մարտոյանըՙ հավաքելով առավելագույն ձայն (705)ՙ 122 ձայնով առաջ անցնելով գործող գյուղապետ Վրույր Վարդանյանից (583 ձայն), երրորդ տեղում էր Հարություն Հարությունյանը (486 ձայն), չորրորդումՙ Մարտիկ Աբրահամյանը (101 ձայն), իսկ Գրիգոր Գրիգորյանը հավաքել էր ընդամենը 53 ձայնՙ երկու ընտրական տեղամասերի արդյունքներով։

Դեկտեմբերի 1-ին միաժամանակ կայացան Սոթքի ավագանու ընտրությունները, ուր մասնակցության հայտ էր ներկայացրել 7 համագյուղացի, 7-ն էլ ընտրվեցին առանց խախտումների։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4