Պանամայում ավարտված սամբո ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող երեք մարզիկներից առավել հաջող հանդես եկավ Արթուր Գեւորգյանը։ Մեծահասակների մրցաշարում, 57 կգ քաշային կարգում վանաձորցի սամբիստը գրավեց 2-րդ տեղը։ Աշխարհի առաջնության արծաթե մեդալակրի հաջողությունը կիսում է նրա մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Լեւոն Հայրապետյանը։