Նարդու ազգային ֆեդերացիայի ակումբում անցկացվեց մարզաձեւի ՀՀ 11-րդ առաջնությունը երկար խաղաձեւից։ Չեմպիոնի կոչման համար մրցավեճի էին բռնվել 24 նարդիստներ, որոնք օլիմպիական մրցակարգով որոշեցին առաջնության մրցանակակիրներին։ Համառ ու անզիջում մրցապայքարում անցած առաջնության հաղթող դարձավ մեր գործընկեր, «Ազգի» մարզական բաժնի նախկին պատասխանատու, «Նոյյան տապանի» մարզական լրագրող Ռազմիկ Ավագյանը, որը եզրափակիչում պարտության մատնեց Սիրաժ Ղամբարյանին։ Մրցանակային 3-րդ տեղը գրավեց Արթուր Մուրադյանը։ Նշենք, որ Ռազմիկ Ավագյանն անցյալ տարի նվաճել էր նարդու Հայաստանի գավաթը։