ԿՐԱՍՆՈԴԱՐ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուդյոնովսկ քաղաքի (Ստավրոպոլի երկրամաս) վարչակազմի նախաձեռնությամբ քաղաքի հիմնադիրներիՙ հայ վերաբնակների, հուշարձանի լավագույն նախագծի մրցույթ է հայտարարված։ Հայ վերաբնակները Պավել Առաջին կայսրի հրամանով հողեր են ստացել Կումա գետի ձախ ափին եւ հիմնադրել Սուրբ Խաչ քաղաքը, որը հետագայում վերանվանվել է Բուդյոնովսկ։
Ինչպես հաղորդել է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, հուշարձանի տեղադրման վայրն արդեն որոշված է։ Այն կկանգնեցվի Բուդյոնովսկի հին մասում, որը հայտնի է Կարաբաղլա անունով։ Հենց այստեղ են հիմնավորվել առաջին վերաբնակները։ Ապագա հուշարձանի նախագծի իրենց էսքիզներն են արդեն ներկայացրել քաղաքի ճարտարապետներն ու թանգարանը, ինչպես նաեւ տեղի հայկական համայնքը։