Մեր երեկվա համարում լույս տեսած «Հայաստանը գիտահետազոտական արբանյակ է արձակել» վերնագրով հրապարակումը լայն, բայց հակասական արձագանք ունեցավ։ Ընթերցողներից ոմանք հրճվանքով ընդունեցին եւ այդ առթիվ իրենց հիացմունքը հայտնեցին զանգահարելով խմբագրություն, իսկ ուրիշներՙ պաշտոնական հիմնարկներից եւ գիտական հաստատություններից, մեղադրեցին մեզ նման անհիմն հրապարակման համար։ Ավաղ, հակված ենք կարծելու, որ իրավացի են վերջիններս։ Վերստուգելով նախորդ օրը ռուսերեն լեզվով մեքենագրված եւ ստորագրված հաղորդագրության բնագիրը, հայտնաբերելով, որ այնտեղ հետադարձ ոչ մի տվյալ չկա, զգացինք, որ թերեւս զոհ ենք գնացել մեր խանդավառությանՙ ակամա թյուրիմացության մատնելով մեր ընթերցողներին։ Հայցում ենք վերջիններիս ներողամտությունը մեր կողմից չստուգված հաղորդագրություն հրապարակելու համար։ Շարունակում ենք աշխատանքը հրապարակման վերաբերյալ պարզաբանումներ ձեռք բերելու ուղղությմաբ։