Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Պորտուգալիաՙ մասնակցելու Պորտո քաղաքում դեկտեմբերի 6-7-ը կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի հերթական հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում ելույթով հանդես կգա նաեւ ՀՀ արտգործնախարարը։ Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ, ինչպես նաեւ ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ։ Պատվիրակությունը Երեւան կվերադառնա դեկտեմբերի 8-ի երեկոյան։