«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2002-12-04 | #223, 2002-12-05 | #224, 2002-12-06


ՈՒԺԵՂ ՊԱՅԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅԱԲՆԱԿ ԱՅՆՃԱՐ ԳՅՈՒՂԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ

ԲԵՅՐՈՒԹ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Դեկտեմբերի 4-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի Այնճար հայաբնակ գյուղի մոտակայքում։ Ոչ ոք չի տուժել, սակայն մեծ վնաս է պատճառվել Այնճարին մոտակա մզկիթին ու դամբարանին։ Պայթյունի ժամանակ մզկիթում մարդ չի եղել։ Ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։ Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդ, հայտարարել է, որ մեղավորները խստագույն պատժի են արժանի։ Նշենք, որ Այնճարում ապրող մոտ 3 հազար հայերի եւ մզկիթը կառուցած մահմեդական բարեգործական կազմակերպության միջեւ երկար ժամանակ վեճեր են եղել, թե ո՞ւմ է պատկանում այն հողը, որի վրա կառուցված է գյուղը։ Եղեռնից հետո Այնճարում բնակություն հաստատած հայերը պնդում են, որ հողը իրենց սեփականությունն է, սակայն մահմեդականները համաձայն չեն դրան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4