«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2002-12-04 | #223, 2002-12-05 | #224, 2002-12-06


ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻՆ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐԸ

ԱՇԳԱԲԱԴ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԻՐԱՆԻ ՁԱՅՆ։ Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը հրաժարվել է ընդունել Աշգաբադում Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը։ Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւն այս առնչությամբ ասել է, թե իր երկրի կառավարությունը վստահ է, որ Թուրքմենստանի կառավարությունը կընդունի այդ հավատարմագրերը, իսկ շուտով Բաքվում Թուրքմենստանի դեսպանությունը կվերականգնի իր աշխատանքը։ Նշենք, որ Կասպից ծովի մի քանի նավթահանքերի պատկանելության շուրջ առկա տարաձայնությունների պատճառով Թուրքմենստանը փակել է Աշգաբադում Ադրբեջանի դեսպանությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4