ԹԲԻԼԻՍԻ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել է, որ «Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները մեծ հեռանկար ունեն», այսօր հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը։ «Ոչ հեռու անցյալում թույլ տրված սխալների պատճառով մենք հայտնվեցինք որոշակի դժվարությունների առջեւ, վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաղթահարենք այդ խնդիրները»,-ասել է Շեւարդնաձեն եւ ավելացրել, որ դրա հիմքը «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաստատված առողջ հարաբերություններն են եւ կոնստրուկտիվ համագործակցությունը»։
Էդուարդ Շեւարդնաձեն նշել է, որ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ համընդգրկուն պայմանագրի ժամանակին ձեւակերպմանը։ «Մեր համագործակցության բանալին հենց այդ պայմանագրում է»,-ընդգծել է Շեւարդնաձեն։