ԹԵՀՐԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան իրանական գազի փոխադրման նախագծին առնչվող հարցերն են հինգշաբթի օրը Թեհրանում բացված հայ¬իրանական համատեղ տնտեսական հանձնաժողովի հերթականՙ չորրորդ նիստի օրակարգում։ Բարձրաստիճան հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Քննարկվելու են նաեւ այնպիսի բնագավառներում երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես տրանսպորտը, կապը, բանկային գործը, առեւտուրը, էներգետիկան, գիտությունը եւ կրթությունը։ Համատեղ հանձնաժողովի աշխատանքը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 12¬ը։