«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2002-12-07 | #226, 2002-12-10 | #227, 2002-12-11


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԵՐԻՆԵՐ ԵՎ ՊԱՏԱՆԴՆԵՐ ՉԿԱՆ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀՀ ազգային անվտանգության նախարարությունը կտրականապես հերքում է ադրբեջանական մամուլի հերթական հաղորդումը իբր Հայաստանում գտնվող ադրբեջանցի պատանդների մասին։ Դեկտեմբերի 10-ին Բաքվի «525» թերթը, վկայակոչելով Կանանց խնդիրների պետական կոմիտեի նախագահ Զահրա Գուլիեւային, տարածել է տեղեկատվություն, թե հայկական գերության մեջ են պահվում ադրբեջանցի 335 կանայք եւ 71 երեխաներ։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ եւ պատանդներ չկան»,- ընդգծեցին ՀՀ ԱԱՆ մամլո ծառայությունում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4