«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2002-12-07 | #226, 2002-12-10 | #227, 2002-12-11


«ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ» ՊՈԵՄԻ 1000-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Մատյան ողբերգության» պոեմի 1000-ամյակի հոբելյանի կապակցությամբ, որ նշվում է 2003 թ., Երեւանի Ամիրյան փողոցը կվերանվանվի Գրիգոր Նարեկացու անունով, իսկ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պուրակում կտեղադրվի միջնադարյան մեծ մտածողի արձանը։ Այս մասին դեկտեմբերի 10-ին հոբելյանական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը։

Ըստ նախարարի, եկող տարի շրջանառության մեջ կդրվեն «Մատյան ողբերգության» պոեմի 1000-ամյակի ոսկե եւ արծաթե հոբելյանական հուշամեդալները, ինչպես նաեւ կթողարկվեն հոբելյանական փոստային բացիկներ ու նամականիշներ։

Երեւանի Մատենադարանի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեն Արեւշատյանը հայտնեց, որ պոեմի 1000-ամյակի կապակցությամբ Մատենադարանում կբացվի Գրիգոր Նարեկացու անվան կենտրոն։

«Մատյան ողբերգության» պոեմի 1000-ամյակին նվիրված գիտաժողովներ կանցկացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հայագիտական կենտրոններում։ Դրանց մասնակցելու ցանկություն են հայտնել աշխարհի ճանաչված հայագետներ, այդ թվում Ժան Պիեռ Մահեն, Բերնար Լամբերսոնը, Պատրիս Բուսոն, Անիեզը։ Բացի այդ, ռուսերենով եւ անգլերենով կտպագրվի Արշալույս Ղազինյանի «Նարեկացու բանաստեղծական արվեստը» գիրքը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4